Առաջնությունում «Բարսելոնայի» հետ պայքարելն անիմաստ է, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի 27-ամյա պաշտպան Ռաուլ Ալբիոլը: Նա նշել է, որ թիմը կենտրոնացած է միայն Իսպանիայի գավաթի խաղարկության եւ Չեմպիոնների լիգայի վրա:
«Կարծում եմ` «Ռեալը» պետք է մոռանա չեմպիոնական տիտղոսի մասին: Մենք չենք կարող վերադարձնել 13 միավորի դեֆիցիտը: «Բարսելոնայի» հետ առաջնությունում պայքարելն արդեն անմիաստ է: Սակայն «Ռեալը» լավ շանսեր է պահպանում Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Մենք ցուցադրում ենք լավ ֆուտբոլ եւ կենտրոնացած ենք այդ մրցաշարերի վրա»,- Ալբիոլի խոսքը մեջբերում է Marca-ն:
|