Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան «Սելտա»-ի դեմ արտագնա խաղից հետո կիսվել է տպավորություններով:
Հիշեցնենք, որ դժվարին խաղում «արքայական» ակումբը կարողացավ հաղթանակ տանել շնորհիվ Քրիշտիանու Ռոնալդուի դուբլի:
«Մենք չկարողացանք ինչպես հարկն է մտնել խաղի մեջ: Բայց թիմը շատ լավ անցկացրեց երկու խաղակեսերի վերջնամասերը:
Մրցակիցը գրեթե շանսեր չուներ գոլ խփելու համար: Իհարկե, կարելի էր հաղթել նաև ավելի խոշոր հաշվով», – Կարանկայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
|