Թուրք մրցավար Չակիրը, որը դատում էր «Մանչեստերի» և «Ռեալի» միջև կայացած ՉԼ վերջին հանդիպումը, վստահ է, որ ճիշտ որոշում է կայացրել` հեռացնելով Նանիին:
Մրցավարը հայտարարել է. «Ինձ լավ եմ զգում և չեմ կասկածում կայացրածս որոշման մեջ: Նանիի հեռացումը արդարացի էր: Ժամանակի ընթացքում բոլորը դա կհասկանան»: Նա ավելացրել է նաև, որ իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում իր հասցեին կատարվող քննադատությունները:
Միևնույն ժամանակ Ալեքս Ֆերգյուսոնը այդպես չի համարում. «Արդեն երրորդ անգամ մենք դուրս ենք մնում ՉԼ խաղարկությունից մցավարների պատճառով: Երբ ես տեղեկացա, որ հանդիպումը վարելու է այդ մրցավարը, անհանգստացա, բայց ոչինչ չէինք կարող անել»:
Հիշեցնենք նաև, որ ՈւԵՖԱ-ն սկսել է հետաքննություն իրականացնել Յունայթեդի ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչի նկատմամբ. ֆուտբոլիստները իրենց մարզիչի ցուցումով հանդիպումից հետո հրաժարվել էին հարզազրույցնել տալ, իսկ ինքը` Ֆերգյուսոնը չէր ներկայացել մամլո ասուսլիսի:
|