Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան գովեստի խոսքերի է արժանացրել դարպասապահ Դիեգո Լոպեսին: Այս մասին հաղորդում են Marca-ն:
Այն ժամանակվանից ի վեր, ինչ Լոպեսը հայտնվեց «Ռեալի» կազմում, շատ լավ է դրսևորում իրեն: Մեծ տպավորություն գործեց նրա խաղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ, երբ «Ռեալը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ ¼ եզրափակիչ:
«Դիեգոյին ճանաչողներին չի զարմացնում նրա խաղային մակարդակը: Նա մասնակցել է շատ պատասխանատու հանդիպումների, բայց մենք հույս ունենք նաև, որ Իկեր Կասիլյասը հնարավորինս շուտ կվերադառնա կազմ: Մոուրինյոն հիմնական կազմ է ներառում այն խաղացողներին, ովքեր այս պահին լավ մարզավիճակում են: Մեր ակումբն ապացուցում է, որ ֆուտբոլիստներն իրենց կարգավիճակի համաձայն չեն դուրս գալիս խաղադաշտ», – ասել է Կարանկան:
|