Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ համապատասխան որոշում է պատրաստում, որը գլխավոր մարզիչներին կպարտավորեցնի ներկա լինել մամուլի ասուլիսներին` խաղից առաջ և հետո:
Արդյունքում «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այլևս չի կարողանա մամլո ասուլիսներին իր փոխարեն ուղարկել իր օգնական Այտոր Կարանկային:
Ինչպես գիտենք, վերջին ժամանակներում Մոուրինյոն հաճախ խուսափում է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նրա փոխարեն այդ դերն իր վրա է վերցնում Կարանկան, որին արդեն շատերն անվանում են պորտուգալացու ստվեր:
|