Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն և Սերխիո Ռամոսը կարող են բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը: Ֆուտբոլիստները չեն մասնակցել երեկվա մարզմանը: Պատճառն այն է, որ Ռոնալդուն և Ռամոսը վարակվել են գրիպով: Նրանց մասնակցությունը թիմի առաջիկա խաղին հարցականի տակ է: Նշենք, որ «արքայական» ակումբի առաջիկա մրցակիցը Վիգոյի «Սելտան» է: Հանդիպումը տեղի կունենա կիրակի` Երևանի ժամանակով 22:00-ին:
|