«Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ մադրիդյան ակումբն արդարացիորեն դուրս եկավ քառորդ եզրափակիչ: «Ես ուրախ եմ, որ կարողացա այսօր գոլ խփել, բայց ավելի շատ ինձ երջանկացնում է այն, որ թիմը անցավ մրցաշարի հաջորդ փուլ:
Բարդ խաղ էր, բայց մենք կարողացանք ցույց տալ մեր բնավորությունը՝ հաղթանակ տանելով առաջինը գոլ ընդունելուց հետո: Եթե նայենք երկու խաղերին, ապա մենք արժանի էինք այս հաղթանակին:
Նանիի հեռացու՞մը: Ճիշտն ասած ես չեմ տեսել միջադեպի պահը: Բայց մենք չենք կարող քննարկել մրցավարի որոշումը», – Մոդրիչի խոսքերն է մեջբերում BBC-ն:
|