Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի (2։1) մասին։ ««Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի էր պաշտպանվում, տակտիկապես լավ էր կազմակերպված և մեզ համար լուրջ դժվարություններ առաջացրեց։
Խաղում բեկում մտցրեց Լուկա Մոդրիչը, ով մեր գործողություններին կրեատիվ և արագություն հաղորդեց։ Նա ապահովեց պաշտպանությունից արագ անցումը հարձակում և փոխեց հանդիպման սցենարը», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
|