Լոպես №25
#
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 5 » «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» | ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ
«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» | ԽԱՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ



Վերջապես մոտենում է եվրոպական դասական հակամարտության վճռորոշ հատվածը: «Երազանքների թատրոնում» տեղի ունեցող պայքարը չի ունենալու միայն որպես Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի խորագիր: Սա պայքար է ամբողջ Եվրոպայում, և ինչու ոչ, ամբողջ աշխարհում մեծագույն հեղինակություն ձեռք բերելու համար, քանզի այս ակումբների հավակնությունները ձգտում են ամենաբարձրին, ու զուր չէ, որ շատերն ասում են, թե այս հակամարտությունը կարող էր զարդարել ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը: Նմանատիպ են նաև ակումբների ֆուտբոլային մարտավարական փիլիսոփայությունները: «Յունայթեդը» դրսևորում է տոտալ ֆուտբոլի դասական օրինակ` թիմային պաշտպանություն-թիմային հարձակում, գնդակի կառավարում, խաղ առաջին համարով: «Ռեալը» նույնպես սիրում է խաղի ղեկն իր ձեռքը վերցնել ու թելադրել խաղը, սակայն Ժոզե Մոուրինյոյի գալստից հետո, բացի այս մարտավարությունից, «արքայական» ակումբը Եվրոպայում հակագրոհային թիմի համբավ ունի: Սա, իհարկե, առավելություն է հյուրընկալվելիս, քանի որ հնարավորություն է տալիս խաղալ նաև երկրորդ համարով: Մի շարք հայտնի մասնագետներ թիմերի հնարավորությունները գնահատում են 50-50: Անգլիայի առաջնության առաջատարները վստահ ու կայուն մրցաշրջան են անցկացնում` մեծ առավելություն ունենալով երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, իսկ Չեմպիոնների լիգայում ամենաառաջինն էին, որ նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր: Իսպանիայի գործող չեմպիոններն անհաջող են խաղում ներքին առաջնությունում, սակայն հանդիպմանը մոտենում են անչափ բարձր տրամադրությամբ. մեկ շաբաթվա ընթացքում «Բարսելոնային» երկու անգամ հաղթելը ահռելի վստահություն է հաղորդել նրանց: Անգլո-իսպանական տիտանների բախումը այս մրցաշրջանի իսկական զարդը կլինի:

Պատմական հանդիպումը

Թիմերի միջև վերջին հանդիպումն «Օլդ Թրաֆորդում» տեղի է ունեցել ուղիղ տասը տարի առաջ, սակայն արդեն ¼-րդ եզրափակչի շրջանակներում: Կրկին պատասխան հանդիպումը Մառախլապատ Ալբիոնում էր: «Ռեալը» շատ ավելի հարմար հաշվով էր մոտեցել խաղին: Կայացավ ֆուտբոլի պատմության լավագույն հանդիպումներից մեկը, ակումբները հանդես էին գալիս լեգենդար կազմերով: Գոլառատ ընթացք ունեցող խաղում իր հարուստ կարիերայի լավագույն հանդիպումն անցկացրեց բրազիլացի Դե Լիմա Ռոնալդոն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Մրցավեճի լավագույն խաղացողներից էր նաև փոխարինման մտած Դևիդ Բեքհեմը, ով հաջորդ մրցաշրջանում դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ: «Յունայթեդը» հաղթեց 4-3 հաշվով, ինչը հաջորդ փուլ էր դուրս բերում «Ռեալին»:



Նախախաղյա մեկնաբանություններ

Մեսութ Օզիլ. «Եթե հաղթել ես Բարսելոնայում, կարող ես ու պարտավոր ես հաղթել Մանչեսթերում»

Ռիո Ֆերդինանդ. «Երկու հարուստ պատմություն ունեցող ակումբներ են խաղալու»

Կակա. «Մրցակցից առավել վտանգավոր են Ռունին և Վան Պերսին»

Ֆերգյուսոն. «Եթե մեզ հաջողվի անառիկ պահել մեր դարպասը, ապա կանցնենք հաջորդ փուլ, սակայն վստահ եմ, որ երկու թիմերն էլ գոլեր կխփեն»

Կրիշտիանու Ռոնալդու. «Աննկարագրելի զգացողություններ կապրեմ «Օլդ Թրաֆորդում» խաղալիս: Ցանկանում եմ գոլ խփել այնտեղ»

Մայքլ Քերիկ. «Ռոնալդուին կարելի է չեզոքացնել միայն անթերի պաշտպանության պայմաններում»

Աստղային դուելներ

Դիեգո Լոպես-Դավիդ Դե Խեա

Իսպանացի դարպասապահներն իրենց շատ լավ դրսևորեցին առաջին հանդիպմանը: Հատկապես Դե Խեան, ով շատերի կողմից համարվեց խաղի լավագույն ֆուտբոլիստը: Երկու դարպասապահներն էլ շատ անելիք կունենան առաջիկա հանդիպմանը: Նրանց խաղից շատ բան է կախված:

Արբելոա-Ռաֆայել

Աջ պաշտպանի գոտին համարվում է երկու գրանդների թույլ օղակը: Սակայն երկու ֆուտբոլիստներն էլ լավ վիճակում են գտնվում: Ռաֆայելին սպասում է անչափ ծանր աշխատանք` վնասազերծել Ռոնալդուին: Արբելոան, իհարկե, բրազիլացու համեմատ, շատ ավելի փորձառու ֆուտբոլիստ է, և նման հանդիպումների փորձով գերազանցում է նրան:

Ռամոս-Վիդիչ

Վերջին մի քանի տարիների լավագույն կենտրոնական պաշտպաններից երկուսն են համարվում: Շատերի կարծիքով  Դենի Ուելբեքի գոլում ամենամեծ մեղքը հենց Ռամոսինն էր, ինչը պատասխան հանդիպմանը մեծացնում է գլխով խաղի մեծագույն վարպետներից մեկի պատասխանատվությունը: Վնասվածքից հետո Վիդիչի տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ, սակայն առաջին հանդիպմանը չմասնակցելուց հետո, ամենայն հավանականությամբ, հենց նա դուրս կգա խաղադաշտ մեկնարկային րոպեներից:

Վարան-Էվանս

Վերջին մեկ ամսում ֆուտբոլային աշխարհը ցնցած ֆրանսիացի երիտասարդ պաշտպանը մեկնարկային կազմից դուրս մղեց Պեպեին: Նրա մարզավիճակը ֆանտաստիկ է: Նա մասնակցեց նախորդ երեք կլասիկոներին, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ «Բեռնաբեուի» մրցավեճին: Ջոնի Էվանսը նույնպես դուրս է մղել ավելի տարեց թիմակցին` Ռիո Ֆերդինանդին, քանի որ աչքի է ընկնում շատ կայուն խաղով: Նրան նույնպես շատ ծանր աշխատանք է սպասվում:

Կոենտրաո-Էվրա

Այժմյան լավագույն ձախ պաշտպաններից երկուսը հանդես են գալիս «Ռեալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում»: Էվրան որպես ձախ պաշտպան, թիմի կազմում հավերժական միայնության մեջ է, սակայն Կոենտրաոն միայն այս մրցաշրջանում է իր տեղն ապահովել մեկնարկային կազմում: Երկուսից էլ գրեթե անթերի հանդիպում է սպասվում:

Խեդիրա-Քերիկ

Խաղադաշտում «սև» գործ կատարող ֆուտբոլիստներն իրենց կարիերայի կարևորագույն հանդիպումներից են անցկացնելու: Ի տարբերություն Քերիկի` Խեդիրան նաև շատ է միանում հարձակմանը և նույնիսկ գոլային պահեր ունենում: Այս խաղացողներն իրենց աշխատունակությամբ անձեռնամխելի վստահություն ունեն իրենց մարզիչների կողմից:

Ալոնսո-Գիգս

Թերևս ամենափորձառու խաղացողներն են: Խաղադաշտում իրենց դերով նրանք միշտ էլ կարևորագույն մասնիկն են եղել: Ալոնսոն «Յունայթեդի» դեմ խաղալու մեծ փորձ ունի` ի շնորհիվ «Լիվերպուլում» անցկացրած տարիների: Իսկ Ռայան Գիգսի համար, առհասարակ, «Ռեալի» դեմ հանդիպումը 1000-րդը կլինի թիմում:

Դի Մարիա-Վալենսիա

Հանդիպման տեմպի ու արագության տեսակետից Վալենսիան ու Դի Մարիան իրենց թիմերում ամենակարկառուն դեմքերից են: Հատկապես Դի Մարիան շատ օգտակար է հակագրոհելիս, ինչպես, օրինակ` գավաթային Կլասիկոյում: Վալենսիան սովորաբար դուրս է գալիս փոխարինման ու արագացնում թիմի խաղը, սակայն այս խաղում գոլ խփելու համար շատ կարևոր է նրա ներկայությունը խաղադաշտում:

Օզիլ-Կագավա

Գերմանական մարզադպրոցն անցած խաղարկողները տարբեր մարզավիճակներով են մոտենում հանդիպմանը: Օզիլը վերջին մի քանի ամսում փայլուն խաղ է ցուցադրում, իսկ Կագավան դեռ նոր է ապաքինվել վնասվածքից, թեպետ Անգլիայի առաջնության վերջին տուրում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Բենզեմա-Ռունի

Իրենց երկրների լավագույն ֆուտբոլիստները առանցքային են համարվում նաև իրենց ակումբներում: Բենզեման, ինչպես իսպանացի լրագրողներն են անվանում` «Միսթեր Չեմպիոնսը», շատ լավ վիճակագրություն ունի այս մրցաշարում ու Ռոնալդուից հետո թիմի երկրորդ ռմբարկուն է: Նա «Յունայթեդի» դարպասը մեկ անգամ արդեն գրավել է, սակայն «Լիոնի» կազմում: «Կարմիր հրեշների» դրոշակակիր Ռունին իր խոսքը դեռ կասի այս դիմակայությունում: Նա թիմի նախորդ հանդիպմանը գեղեցիկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Ռոնալդու-Պերսի

Իրավամբ, թիմերի առաջատարներն են: Այս «Ռեալի» և այս «Մանչեսթերի» խաղը կառուցվում է հենց այս երկու ֆուտբոլիստների շուրջ: Նրանք նաև հանդիսանում են իրենց թիմերի լավագույն ռմբարկուները: Նրանց խաղը վճռորոշ կլինի ամբողջ դիմակայության համար:

Մոուրինյո-Ֆերգյուսոն

Իրենց անուններն արդեն իսկ ֆուտբոլի պատմության մեջ գրած գերհզոր մարզիչների դիմակայություն: Վերջին տարիներին տասնյակ մարզիչներ փոխած «Ռեալը» կարծես Մոուրինյոյի մեջ է գտել այն մասնագետին, ով կկարողանա նվաճել ողջ մադրիդիզմի համար այդքան բաղձալի ու երանելի տասներորդ գավաթը: Պորտուգալացու առաջնային ու հիմնական նպատակն է նվաճել գավաթը, և նա իր ողջ ուժերը ներդրել է դրա համար: Նա ռոտացիայի ենթարկեց գրեթե ամբողջ կազմը, և պատրաստ է դիմակայությանը` թե ֆիզիկապես, և թե հոգեպես: Իսկ ահա սըր Ալեքսը, մեկ-երկու ֆուտբոլիստների տվեց հանգստանալու հնարավորություն, սակայն նրա թիմը նույնպես ամբողջովին պատրաստ է հանդիպմանը: Ֆիզիկական, թիմային ու տակտիկական պատերազմում կարող է հաղթել նրանցից յուրաքանչյուրը...
Ավելացրեց: Varik(Admin) (05.03.2013) |
Դիտումներ: 289 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ս. Բեռնաբեու01.06.201319:00 (Հայ.)
4 : 2
Մինի-չատ

Պիչիչի
# Ֆուտբոլիստ               Գ (11մ.)
1Մեսսի46 (4)
2Ռոնալդու34 (6)
3Ֆալկաո27 (8)
4Նեգրեդո20 (3)
5Սոլդադո19 (4)
Փոխանցումներ
#Ֆուտբոլիստ                  Փոխ.
1Ինյեստա15
2Մեսսի12
3Օզիլ11
4Ֆաբրեգաս10
5Բենզեմա10
Մենք Սոց. Ցանցերում
Группа Вконтакте Сообщество в Моем мире Группа в Одноклассниках Мы в Фейсбуке
Մեր հարցումը
Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոուրինյոն հեռանա ակումբից:
1. Այո'
2. Ո'չ
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, եւ նոր ռեկորդ սահմանեց:

Ընկերական27.07.2013? (Հայ.)
- : -
Առաջնություն
Ակումբի ռմբարկուներ
#Ֆուտբոլիստ Ընդ.ԻԱՉԼԳվ.
1Ռոնալդու5534129
2Բենզեմա191054
3Իգուաին161411
4Օզիլ10910
5Դի Մարիա9702
Զամոռա
#Ֆուտբոլիստ Գոր.ԳԽ
1Կուրտուա0.742331
2Վալդես1.042928
3Կաբալյեռո1.063331
4Ֆեռնանդես1.133632
5Բռավո1.23025
Խաղերի արդյունքներ
Լուսանկարներ
Վիճակագրություն
Рейтинг@Mail.ru
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքում այժմ ոչ ոք չկա
[Մեր այսօրվա այցելուները]
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.