Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպման հայտացուցակը, որը կազմված է 24 ֆուտբոլիստների անուններից: Բացի Նաչոյից, որն այսօր խաղալու է «Պոնֆերադինայի» հետ, մնացած կազմը պատրաստվում է այդ կարևոր հանդիպմանը:
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿԸ
Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս, Ադան, Դիեգո Լոպես և Խեսուս: Պաշտպաններ. Ռամոս, Արբելոա, Մարսելո, Ալբիոլ, Վարան, Պեպե, Կոենտրաո և Կառվալյու: Կիսապաշտպաններ. Մոդրիչ, Ալոնսո, Խեդիրա, Օզիլ, Կակա, Կալյեխոն, Դի Մարիա և Էսյեն: Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու, Բենզեմա, Իգուային և Մորատա:
|