Երեքշաբթի օրը, Երևանի ժամանակով 23:45-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կսպասարկի թուրքական մրցավարական բրիգադը՝ 35-ամյա Ջյունեյթ Չակիրի գլխավորությամբ: Նա երրորդ անգամ է սպասարկելու «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումներ: Այս մրցաշրջանում նա սպասարկել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը (2-2) և ՉԼ նախորդ խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի Լիոնի «Օլիմպիկի» դեմ հանդիպումը, որում Մոուրինյոի սաները հաղթել են 4-0 հաշվով: