Թիմը 11:00-ից սկսեց մարզումը Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեստեր Յունայթեդի» դեմ խաղի նախապատրաստական շրջանակներում (Երևանի ժամանակով 23:45): Մարզումը անցկացվեց Վալդեբեբասում՝ փակ դռների ետևում: «Բարսելոնայի» նկատմամբ երկու անընդմեջ հաղթանակներից հետո Ժոզե Մոուրինյոն մարզումներին ներառել է երիտասարդական թիմի ֆուտբոլիստներ Կամալին և Ալվարո Լոպեսին: Կասիլյասի շարունակում է վերականգնվել վնասվածքից, իսկ Նաչոն կմասնակցի «Կաստիլիայի» խաղին:
Մարզման սկզբում ֆուտբոլիստների բաժանվեցին երկու խմբի: Առաջինում ընգրկված էին այն տասը ֆուտբոլիստները, ովքեր «Բարսելոնայի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում էին՝ Կոենտրաոն, Վարանը, Սերխիո Ռամոսը, Պեպեն, Էսիենը, Մոդրիչը, Կալյեխոնը, Կական, Բենզեման և Մորատան: Նրանք մարզվում էին Ռուի Ֆարիայի վերահսկողության տակ և վերականգնողական վազքային վարժություններ էին կատարում:
Առաջին թիմի մնացած խաղացողները երկրորդ խմբում էին և մարզչական շտաբի ուշադիր հսկողության տակ առավել ինտենտսիվ մարզում անցկացրին:
|