Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 3 » ՎԱԼԴԵՍԸ ԾԵԾԵԼ Է ՄՐՑԱՎԱՐԻՆ ԵՎ ՀԱՅՏՆՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԱԼԴԵՍԸ ԾԵԾԵԼ Է ՄՐՑԱՎԱՐԻՆ ԵՎ ՀԱՅՏՆՎԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Բարսելոնայի» դարպասապահ Վալդեսը չի համակերպվել մրցավարի կողմից կարմիր քարտ ցույց տալու որոշման հետ: «Բեռնաբեուի» միջանցքներում նա հարձակվել է մրցավարի վրա և հասցրել մի քանի հարված:
«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայացած հանդիպման վերջին րոպեին մրցավարի կողմից կայացած որոշումը 11 մետրանոց հարված չնշանակելու հետ վրդովվեցրեց Վալդեսին, որն էլ խաղավարտի սուլիչից հետո սկսեց գոռալ մրցավարի վրա: Դեղին քարտ ստանալով՝ Վալդեսը չհանգստացավ, ինչն էլ ստիպեց Միգել Անխել Պերես Լասային ցույց տալ երկրորդ դեղին քարտը: Սակայն պարզվում է, որ այս ամենը այդքանով չի վերջացել:
Իսպանական մամուլի հաղորդմամբ, Վալդեսը մարզադաշտի միջանցքներից մեկում հարձակվել է մրցավարի վրա՝ հարվածելով մի քանի անգամ: Այս պահին Վալդեսը գտնվում է Մադրիդի ոստիկանական բաժանմունքներից մեկում:
Նշենք, որ իսպանական «Մարկան» և «Ասը» չեն անդրադարձել տվյալ նորությանը, և հնարավոր է` այն լինի ոչ հավաստի: