«Ռեալը» անցկացրեց վերջին մարզումը «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ: Մարզումը անցկացվեց Վալդեբեբասում՝ փակ դռների ետևում: Հանդիպումը կայանալու է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 26-րդ տուրի շրջանակներում (Երևանի ժամանակով 19:00-ին):
Մարզմանը մասնակցող 24 ֆուտբոլիստները բաժանվել էին չորս խմբի: Առաջին խմբում էին Մարսելոն, Արբելոան, Ռամոսը, Կալյեխոնը, Ալբիոլը և Իգուայինը: Երկրորդ խմբում էին Նաչոն, Կառվալյուն, Մոդրիչը, Կական և Մորատան: Երրրորդ խմբում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Կոենտրաոն, Խեդիրան, Օզիլը, Բենզեման, Վարանը և Էսյենը: Չորրորդ խմում էին Դիեգո Լոպեսը, Ադանը, Խեսուսը, Պեպեն, Խաբի Ալոնսոն և Դի Մարիան:
|