Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն երեկ կայացած Արքայական գավաթի խաղարկութան կիսաեզրափակիչ փուլի` «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղից հետո, որն ավարտվեց «սերուցքայինների» 1-3 հաշվով հաղթանակով, հայտարարել է, որ ամբողջ թիմը հիանալի աշխատանք կատարեց ողջ խաղի ընթացքում:
- Շատ լավ հանդիպում անցկացրինք: Մենք լավ էինք խաղում հանդիպման 1-ին րոպեից մինչև 90-րդ րոպե: Մենք այս խաղին չափից շատ լուրջ էինք վերաբերվում: Կարևորն այն է, որ թիմը դուրս եկավ խաղարկության եզրափակիչ փուլ: Երեք գոլի հեղինակ դառնալ մրցակցի հարկի տակ հաջողվում է շատ քչերին: Շնորհավորում եմ ողջ թիմին,- ասել է Ռոնալդուն:
|