Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը, Արքայական գավաթի խաղարկութան կիսաեզրափակիչ փուլի` «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղից հետո, որն ավարտվեց «սերուցքայինների» 1-3 հաշվով հաղթանակով, խոսել է իր կարծիքների մասին:
- Դա իսկական դաս էր մրցակցի համար` այն էլ նրանց իսկ հարկի տակ: Հաշիվն ամեն ինչ ասում է: Սա շատ կարևոր խաղ էր մեզ համար: Մենք մեծ ջանքեր էինք ներդրել այս խաղում լավ հանդես գալու համար: Ռոնալդուն ահեղ ֆուտբոլիստ է: Հմայիչ խաղ ցուցադրեցինք, որով կարողացանք երջանկացնել մեր երկրպագուներին,- ասել է իսպանացին:
|