Լոպես №25
#
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » ԱՅՍՕՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է
ԱՅՍՕՐ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Ռեալ»-ի հետ հանդիպմանը մեր լավագույն խաղը ցուցադրենք: «Արքայական ակումբ»-ի դեմ միշտ բարդ է խաղալ, քանի որ «Ռեալ»-ը մեր ամենահզոր հակառակորդն է: Հիմա «Բարսա»-ն լավ մարզավիճակում է, չնայած, որ վերջին հանդիպումներում չկարողացանք ցուցադրել այն խաղը, որին ընդունակ ենք: Արդեն մոռացել ենք «Միլան»-ից կրած պարտությունն ու շարժվում ենք առաջ: «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» առաջիկա խաղի նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ այսպես մեկնաբանեց սպասվող հանդիպումը կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Իսկ ահա Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն ասաց. «Մենք պիտի խաղանք միայն մի բանի համար: Եթե այդպես անենք, ապա մեր՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները կմեծանան: Պիտի վստահ լինենք մեր խաղաոճի վրա ու անենք այն, ինչ ասում է գլխավոր մարզիչը»:

Այսօր կատալոնական «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում իսկական տոն է կազմակերպելու, տոն ողջ ֆուտբոլի համար, որ սահմանափակված չի լինելու սոսկ «Կամպ Նոու»-ի տարածքով: Այսօր հերթական բախումն է լինելու Կատալոնիայի ու Մադրիդի, «Բարսելոնա»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի: Այս հզորագույն հակառակորդների դիմակայությունն այսօր նոր փուլ է ստանալու՝ վերածվելով եզրափակիչի: Սա իհարկե բնական է, եթե միայն հաշվի առնենք այն, որ Արքայական Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղն է, առավել ևս այն դեպքում, երբ առաջին խաղը ոչ-ոքի է ավարտվել: Այսօր ամեն ինչ նորից է սկսվելու:

Առաջին խաղից հետո փոքր-ինչ առավելություն ունի «Բարսելոնա»-ն, քանի որ կարողացել է մրցակցի դաշտում գոլի հեղինակ դառնալ: Այնուամենայնիվ, այս պայքարն այնպիսիներից չէ, որ հաշվի է առնվում առաջին խաղը. յուրաքանչյուր խաղ, անկախ նախորդի արդյունքից, նոր փուլով ու տրամաբանությամբ է մեկնարկ ստանում:

Հատկանշական է, որ հանդիպումը վարելու է Ունդիանո Մալյենկոն, որի նշանակումն այդքան էլ գոհացնող չի Տիտո Վիլանովայի օգնական Ժորդի Ռոուրայի համար: «Խաղի մրցավարը հայտնի է, և նա այնպիսին է, ինչպիսին կա: Մենք չենք խոսի մրցավարությունից, բայց փաստերն են ապացուցում, որ այս մրցավարի վարած խաղերում մենք շատ ավելի վատ արդյունք ենք գրանցել, քան մյուսների: Դեռևս մեր հիշողության մեջ է 2011 թվականի գավաթային եզրափակիչը, երբ նա աչք փակեց մի քանի խախտման վրա: Մենք նրան հաջողություն ենք մաղթում: Հիմա պիտի կենտրոնանանք խաղի վրա. հենց մրցակցի մասին պիտի մտածենք»: Իսկ ահա Ժոզե Մոուրինյոն հեգնում է Ռոուրային՝ վերջինիս խորհուրդ տալով այնպես անել, որ թիմի ֆուտբոլիստները չկեղծակերպեն, ավելին՝ որոշակի դասեր քաղեն չստացված մրցավեճերից, ինչպես ինքն է անում: «Իսկ ես նախընտրում եմ մտածել այն դասերի մասին, որ «Բարսելոնա»-ն է մեզ տվել: Նկատի ունեմ մարզական ոգու մասին: Սա նշանակում է, որ պետք չէ մրցավարին ուղղություն ցույց տալ ու հրահրել քարտ ցույց տալ մրցակցին: Հարկավոր չէ նաև կեղծակերպել՝ դրան հասնելու համար»:

Ի դեմս Ալոնսոյի.

Մադրիդյան ակումբի համար ուրախալի լուրեր եղան հանդիպումից մի քանի ժամ առաջ: Պարզ դարձավ, որ ակումբի կիսապաշտպանության գլխավոր հենակետ Խաբի Ալոնսոն կարող է մասնակցություն ունենալ խաղին՝ պաշտպանելով «սերուցքայինների» գույները: Խաղին կարող է մասնակցել նաև Կարիմ Բենզեման, ով շատ է ցանկանում լավ դրսևորվել, քանի որ, ըստ նրա, վերջին շրջանում իր խաղն այդքան էլ լավ չի ստացվում:

Դե ինչ, այսօր՝ երեկոյան 23:55-ին, մեկնարկում է ոչ միայն «Բարսելոնա» - «Ռեալ» մրցավեճը, այլև Մեսսի - Ռոնալդու պայքարը: Այսօր Բենզեման ապացուցելու բան ունի ինքն իր նկատմամբ: «Բարսելոնա»-ն պիտի փորձի ապացուցել, որ «Միլան»-ից կրած պարտության անդրադարձը միայն լավն է եղել: Իսկ ինչպես կստացվի նրանց մոտ այդ ամենն այս անգամ՝ պարզ կդառնա միմիայն խաղի ընթացքում ու դրանից հետո...
Ավելացրեց: Varik(Admin) (26.02.2013) |
Դիտումներ: 373 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ս. Բեռնաբեու01.06.201319:00 (Հայ.)
4 : 2
Մինի-չատ

Պիչիչի
# Ֆուտբոլիստ               Գ (11մ.)
1Մեսսի46 (4)
2Ռոնալդու34 (6)
3Ֆալկաո27 (8)
4Նեգրեդո20 (3)
5Սոլդադո19 (4)
Փոխանցումներ
#Ֆուտբոլիստ                  Փոխ.
1Ինյեստա15
2Մեսսի12
3Օզիլ11
4Ֆաբրեգաս10
5Բենզեմա10
Մենք Սոց. Ցանցերում
Группа Вконтакте Сообщество в Моем мире Группа в Одноклассниках Мы в Фейсбуке
Մեր հարցումը
Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Մոուրինյոն հեռանա ակումբից:
1. Այո'
2. Ո'չ
Պատասխանների ընդհանուր քանակը: 6

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, եւ նոր ռեկորդ սահմանեց:

Ընկերական27.07.2013? (Հայ.)
- : -
Առաջնություն
Ակումբի ռմբարկուներ
#Ֆուտբոլիստ Ընդ.ԻԱՉԼԳվ.
1Ռոնալդու5534129
2Բենզեմա191054
3Իգուաին161411
4Օզիլ10910
5Դի Մարիա9702
Զամոռա
#Ֆուտբոլիստ Գոր.ԳԽ
1Կուրտուա0.742331
2Վալդես1.042928
3Կաբալյեռո1.063331
4Ֆեռնանդես1.133632
5Բռավո1.23025
Խաղերի արդյունքներ
Լուսանկարներ
Վիճակագրություն
Рейтинг@Mail.ru
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքում այժմ ոչ ոք չկա
[Մեր այսօրվա այցելուները]
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.