Բարսելոնայի օդանավակայանում թիմին դիմավորեցին շուրջ 400 մադրիդիստներ:
«Ռեալը» ժամանեց Բարսելոնա: Արքայական ակումբի անձնակազմը վայրէջք կատարեց Էլ-Պրատ օդանավակայանում, որտեղ թիմին դիմավորեցին շուրջ 400 երկրպագուներ, որոնք ողջունեցին խաղացողներին: Ֆուտբոլիստները արձագանքեցին երկրպագուների ողջույններին և ստորագրություններ տվեցին նրանց: Այնուհետև թիմը ուղևորվեց «Եվրոսթարս Գրանդ Մարինա» հյուրանոց, որտեղ էլ կսպասեն մինչև Արքայական գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» դեմ դիմակայությանը (Երևանի ժամանակով 00:00):