Goal.com-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները հոգնել են պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի քմահաճույքներից, և ամռանը ակումբը պատրաստ կլինի վաճառել հանրահայտ ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ավելի վաղ Քրիշտիանուն մի քանի անգամ հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը, ինչը դրդել է Ֆլորենտինո Պերեսին պորտուգալացու իրավունքները վաճառելու վերաբերյալ որոշում կայացնել:
«Արքայական ակումբ»-ի նախագահին դուր չի եկել նաև Ռոնալդուի հայտարարությունը` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստը, մասնավորապես, հայտնել է, որ պատրաստվում է կատարել իր պարտավորվածությունն ակումբի առջև և խաղալ «Ռեալ»-ում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ի հետ Ռոնալդուի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2015 թվականը: Լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և ՊՍԺ-ն: