Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » «Յուվենթուս»-ը նախկինի պես հետաքրքրվում է Իգուաինի ծառայություններով
«Յուվենթուս»-ը նախկինի պես հետաքրքրվում է Իգուաինի ծառայություններով
Թուրինի «Յուվենթուս»-ը նախկինի պես հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով: Այդ մասին, սակայն, պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Ենթադրվում է, որ գործարքը կարող է արժենալ մոտ 25 մլն եվրո: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Transfermarkt ինտերնետային կայքը, որ մասնագիտացած է տրանսֆերային արժեքների որոշման գործում, Իգուաինի տրանսֆերը գնահատում է € 38 մլն:
Իսպանիայի առաջնության ներկա մրցաշրջանում Իգուաինը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 8 գոլի հեղինակ: