Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հոգնել է թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի կամակորություններից, և ակումբն ամռանը պատրաստվում է ազատվել պորտուգալացուց:
Մինչ այս Ռոնալդուն մի քանի անգամ հրաժարվել էր մադրիցիների հետ պայմանագիրը երկարաձգելուց, և դա ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ստիպել էր մտածել նրան վաճառելու մասին:
Ինչպես հայտնում է Mirror-ը, համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ Ռոնալդուն հունվարյան ձմեռային տարանսֆերային պատուհանի ժամանակ հայտարարել է, որ ցանակնում է «Ռեալում» ավարտին հասցնել պայմանագիրը:
Հիշեցնենք, որ պորտուգալացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչ 2015 թվականը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:
|