Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 20 » Պերեսն ու Մոուրինյոն համաձայնության են եկել. պորտուգալացի մասնագետը կլքի «Ռեալը»
Պերեսն ու Մոուրինյոն համաձայնության են եկել. պորտուգալացի մասնագետը կլքի «Ռեալը»
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնության են եկել` պորտուգալացի մասնագետի ակումբը լքելու հարցում:
Կողմերը պայմանավորվել են, որ Պերեսը Մոուրինյոյին հատուցման կարգով 10 մլն եվրո կվճարի և վերջինս կհեռանա «արքայական ակումբ»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Իսպանական գրանդի նախագահը դժգոհ է Մոուրինյոյից, ինչը պայմանավորված է ոչ միայն թիմի գրանցած թույլ արդյունքներով, այլև մարզչի ագրեսիվ պահվածքով, որի պատճառով Պերեսը բազմիցս հայտնվել է տհաճ իրավիճակներում:
Պերեսին շատ է զայրացրել նաև այն փաստը, որ Մոուրինյոն հրաժարվել է ՖԻՖԱ-ի պարգևատրման արարողությանը մասնակցելու համար Ցյուրիխ մեկնելուց` պատճառաբանելով, թե պետք է աշխատի: Սակայն հետագայում պարզվել է, որ Մոուրինյոն աշխատելու մտադրություն բացարձակապես չի ունեցել: