Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական հույս է հայտնել, որ հաջողության կհասնի իր ներկայիս թիմի կազմում։
«Երբ պայքարում եմ, միայն երազում եմ հաջողության մասին։ Սակայն այնքան ջանասիրաբար եմ աշխատում մարզումներին, որ կարողանամ հաջողության հասնել «Ռեալում»։
Մարզվում եմ ինձ, թիմի և մարզչի համար։ Վերականգնվում են այն զգացողությունները, որոնք թվում էին անհետ կորած»,- բրազիլացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ հունվարին Կական կարող էր հեռանալ «Միլան», սակայն կողմերին չհաջողվեց համաձայնության գալ։
|