Ցանկանում եմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպեն «Ռեալն» ու «Պորտուն», հայտարարել է Արքայական ակումբի պորտուգալացի պաշտպան Պեպեն: Նրա խոսքով՝ Պորտուգալիայի չեմպիոննն արժանի է խաղալ եզրափակիչում:
«Ցանկանում եմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպեն «Ռեալն» ու «Պորտուն»: Պորտուգալական ակումբը կազմով զիջում է «Ռեալին», սակայն նրանք շատ կազմակերպված ֆուտբոլ են խաղում: Մեր գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի 10-րդ չեմպիոնական տիտղոսն է: Մենք գիտենք, որ կարող ենք արտագնա հաղթանակ տանել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ եւ կփորձենք անել դա»,- Պեպեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 29-ամյա Պեպեն 2007-ին «Պորտուից» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
|