Լուիշ Ֆիգուն կարող է զբաղեցնել «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը՝ Անդրեա Ստրամաչոնիի փոխարեն:
Չնայած ակումբի նախագահը աջակցության խոսքեր է հասցեագրել Ստրամաչոնիին, սակայն նախագահը կարող է կտրուկ որոշում կայացնել այն դեպքում, եթե «Ինտեր»-ն անհաջողության մատնվի «Միլան»-ի դեմ առաջիկա խաղում:
Շրջանառվող լուրերի համաձայն` Լուիշ Ֆիգուն կաշխատի «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ամռանը ակումբի նախագահ Մասիմո Մորատին պատրաստվում է առաջարկել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը Դիեգո Սիմեոնեին, ով ներկայումս աշխատում է «Ատլետիկո»-ում: Գործարքի ձախողման դեպքում Մորատին նախատեսում է Վալտեր Մացարիի և Լորան Բլանի թեկնածությունները: